Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Վիտասին փորձել են խեղդել հանդիսատեսի աչքի առաջ: Անհայտ տղամարդը հարձակվել է երգչի վրա Պրիոզերսկում համերգի ժամանակ: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Վիտասի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինը:

Որոշ տվյալների համաձայն՝ տղամարդը գնացել է այդ քայլին խանդի պատճառով. նրա կինը Վիտասի մեծ երկրպագուհին է: