Ինչպես կարելի է տնային պայմաններում խնամել եղունգները, ճիշտ այնպես, ինչպես դա անում են գեղեցկության սրահներում:
Օճառով լվացեք ձեռքերը, ապա պատրաստեք լուծույթ պատրաստված գոլ ջրից, մի քանի կաթիլ կիտրոնի հյութից և զեյթունի ձեթից: Ձեռքերը 10-15 րոպե դրեք այդ լուծույթի մեջ, հետո լավ չորացրեք: Երբեք խոնավ եղունգները մի խարտեք, իսկ կտրել պետք է, հակառակը, խոնավ եղունգները:
Եղունգները մշակելու համար օգտագործեք ոչ թե մետաղական, այլ' նոր սերնդի եղունգի խարտողները' օրինակ ապակուց' շարժերով այն միայն մի ուղղությամբ, այլ ոչ թե առաջ և հետ:
Դրանից հետո հարկավոր է հեռացնել եղունգների շուրջը գտնվող ավելորդ մաշկը: Դա հարկավոր է անել շատ զգույշ: Եթե տանն ունեք հատուկ միջոց մաշկը նախապես փափկեցնելու համար, ապա գերազանց է: Քսելուց հետո թողեք 5-10 րոպե:
Չճարպազրկելու համար, եղունգները մաքրել լաքը հանելու համար նախատեսված հատուկ հեղուկով: Լաքը քսում են երեք շարժումով՝ կենտրոնով, հետո կողքերով: Թողնում են, որ չորանա, ապա քսում են ևս մեկ շերտ, որպեսզի շուտ չորանա, կարող եք մատները 5-10 պահել սառը ջրի տակ:
Վերջում մի քանի օգտակար խորհուրդներ
- եթե կիտրոնի հյութով շփեք ձեռքերը, ապա մաշկի գույնը կբացվի
- շաբաթվա մեջ երկու օր հանգիստ տվեք եղունգներին, մաքրեք լաքը
- տան մաքրման աշխատանքներ կատարելիս հագեք ձեռնոցներ: