ՆԱՍԱ-ի գիտնականներին շփոթեցրել է տիեզերքից ստացված նոր լուսանկարը, որն ամենատարբեր բացատրությունների առիթ է դարձել, գրում է Daily Mail-ը:

Messenger տիեզերանավից ստացված լուսանկարում Մերկուրի մոլորակի մակերեսին հայտնված տարօրինակ ժայռային կազմավորում է երևում, որը նկարագրելիս գիտնականները հիշել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հայտնի տեսարանը: Լուսանկարն արվել է 2011-ի հուլիսի 27-ին:

Նորահայտ կազմավորումը նման է ժայռի խորքից դուրս եկող մարդկային կերպարանքի, որը ՆԱՍԱ-ի գիտնականները անբնականորեն նմանեցրել են ֆիլմի հերոս Հան Սոլոյին, ում դերը մարմնավորել էր Հարիսոն Ֆորդը: Նրանք համեմատականներ են տարել հատկապես այն տեսարանի հետ, որտեղ հերոսին սառեցնում են կարբոնաթթվի մեջ: