Իսպանիայի Լոնդոնդերի քաղաքի եկեղեցում ծառայող Փեթ Սթորին այսօր օծվել է եպիսկոպոս. հայտնում է BBC-ն:

Այս որոշումը դրական արձագանք է ստացել Անգլիկանական եկեղեցու հետևորդների կողմից: 53-ամյա Փեթ Սթորին ծառայում է Լոնդոնդերիի Սուրբ Աբգուստին եկեղեցում՝ 2004-ից: Նրա ամուսինը նույնպես եկեղեցու ծառայող է: Չնայած այն բանին, որ Անգլիկանական եկեղեցին թույլատրում է կին եպիսկոպոսի օծումը, սակայն սա առաջին դեպքը դարձավ Մեծ Բրիտանիայի եկեղեցու պատմության մեջ: