Արքայազն Ուիլյամի կնոջ' հերցոգուհի Քեյթի հերթական աստղային ժամն է: Լրագրող և գրող Քեթի Նիկոլը ոչ շատ վաղ հրապարակել էր «Ապագա թագուհի» գիրքը: Իսկ օրերս նա հարցազրույց էր տվել, որտեղ կիսվել էր, թե ինչպես է տեղի ունեցել արքայազն Ուիլյամի և Քեյթի հանդիպումը: Խոսվում էր նաև այն մասին, որ նրանք դեռ ծանոթ են եղել համալսարանական տարիներից:
«Ես խոսել եմ Քեյթի ընկերների հետ, ովքեր սովորել են քոլեջում: Նրանք պատմել են, որ Քեյթը Ուիլյամի հետ ծանոթացել է մինչև համալսարան ընդունվելը: Իմ կարծիքով' այդ իրողությունն ամբողջովին փոխում է իրերի դասավորությունը»,-ասել է լրագրողը:
Լրագրողը նաև այն կարծիքն է հայտնել, որ Քեյթը չի ընդունվել Սենթ Էդրյուսի համալսարան, այլ ընդունվել է այլ համալսարան և վերջին պահին փոխել է իր միտքը: Պարզվել է նաև, որ Ուիլյամն առաջին տղամարդը չի եղել Քեյթի կյանքում: Մինչ Ուիլյամի հետ հանդիպելը Քեյթը հանդիպել է Հարրի Բլեյքլոքի հետ:
«Նա այդ ժամանակ քոլեջի ամենահայտնի տղան էր: Դա Մալբորո քոլեջն էր: Նա Քեյթից մեկ տարի մեծ էր: Քեյթին հաջողվեց գրավել այդ տղայի ուշադրությունը և նրանց սիրավեպը տևեց մոտ 1 տարի: Նա նրա առաջին սերն էր և սրտի կոտրողը»,-պատմել է լրագրողը:
Պատմությունն ավարտվեց նրանով, որ Հարրին ամուսնացավ Քեյթի ընկերուհիներից մեկի հետ: