ԱՄՆ-ի Թենեսի նահանգի բնակչուհուն դատարանը թույլ է տվել իր 8 ամսական որդուն Մեսիա անվանակոչել, ինչն ավելի վաղ չէր թույլատրվել՝ այն պատճառաբանմամբ, որ Մեսիա անունը կրելու իրավունք ունի միայն Հիսուս Քրիստոսը։
Ինչպես հայտնում է Лента-ն՝ Fox News-ին հղումով, երեխայի մայրը պատմել է, որ ընտրել է Մեսիա անունը, քանի որ այն շատ համահունչ է իր մյուս 2 որդիների՝ Մայքիի ու Մեյսոնի անունների հետ։
Այժմ փոքրիկի ամբողջական անունը Մեսիա Դեշոուն ՄաքՔալոուի է։