Շաբաթվա ընթացքում սկսեցին տարածվել շշուկներ, որ Սիրուշոն այլևս չի համագործակցում իր մենեջեր Արևիկ ՈՒդումյանի հետ: Խոսակցությունների առիթ էր հանդիսացել երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ տեղադրվել էր 2 լուսանկար'հետևյալ գրառումներով' «Did You Know : Արդեն բավական ժամանակ է աշխատում ենք մի մարդու հետ, ում բոլորդ շատ սիրում եք …»:
Նկարից հասկանալի է դառնում, որ այդ սիրելի անձնավորությունը հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն է: Լուսանկարները տեղադրվելուց անմիջապես հետո սկսվեց մեկնաբանությունների տարափ: Շատերն այս համագործակցությունը կապեցին Եվրատեսիլ 2014-ի հետ' հույս հայտնելով, որ Սիրուշոյին ևս մեկ անգամ կտեսնեն Եվրատեսիլի բեմում, ոմանք էլ գոհունակություն հայտնեցին, որ երգչուհին այլևս չի համագործակցելու Արևիկ ՈՒդումյանի հետ' պատճառաբանելով, որ վերջինս միայն իրեն է պրոպագանդում (Voskanyan V.-ի մեկնաբանությունը՝ փաստորեն Արևիկն այլևս չկա ....հրաշալի է, քանզի Արևիկը միմիայն ինքն իրեն էր պրոպագանդում...):
Շարունակությունը` այստեղ: