Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ոլորտի մեկ այլ հսկա՝ Apple-ի հետ մրցակցության պայմաններում գործարկել է թվային դրամապանակի հավելվածը, որը նախատեսված է iPhone շարքի սմարթֆոնների համար։

Ինչպես նշում է Daily Mail-ը, Google Wallet app հավելվածը «գլխացավանք» կլինի Apple-ի նույնպիսի գործառույթ կատարող Passbook հավելվածի համար, որն ընկերությունը ներդրել է iPhone-ի օպերացիոն համակարգում։

Ե՛վ Google Wallet-ը , և՛ Passbook-ը հնարավորություն կտան iPhone-ի օգտատերերին հավաքել որոշ խանութների «հավատարիմ հաճախորդի» քարտերը և սքանավորել կտրոնները՝ զեղչեր ստանալու համար։ Բացի այդ Google Wallet-ի միջոցով հնարավոր է գումար ուղարկել ու գնումներ կատարել որոշ կայքերից։