PanARMENIAN.Net - «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ու Երևանի պատմության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսն է, որին աջակցում է նաև PanARMENIAN Photo-ն: Այն կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00. վայրը շատերին կարող է տարօրինակ թվալ՝ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանն է: Ինչու տարօրինակ, որովհետև առաջին անգամ է, երբ ֆոտոցուցահանդեսը կազմակերպվում է մետրոյում, այն էլ՝ տարբեր կայարաններում: Դրանք են «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանները:
Ցուցահանդեսը կտևեի մինչև հոկտեմբերի 21-ը, երբ կավարտվեն նաև Երևանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումները:
Այսպիսով, մետրոյի նշված կայարաններում կարող եք տեսնել PanARMENIAN Photo-ի ու Երևանի պատմության թանգարանի ընտրած ու մշակած ընդհանուր առմամբ մոտ 180 լուսանկար, որոնք «պատմում են» 19-րդ դարեվերջի ու 20-րդ դարի առաջին կեսի Երևանի մասին: Ի դեպ, ամեն մետրոյի կայարանում ներկայացված են տեղի մետրոպոլիտենին հնարավորինս մոտ վայրերը:
Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ ժամանակաշրջանի Երևանի առանձին փողոցներին, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներին:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: 2013-ին Եվրոպական ժառանգության օրերի հայաստանյան խորագիրը «Ժառանգության ժառանգներն» էր. դրանք անցկացվեցին օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Միջոցառմանը միացել էր մոտ 60 մշակութային օջախ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրին մոտ 200 միջոցառում: Երևանի պատմության թանգարանը, որի հետ համատեղ նախարարությունն իրականացնում է այս ցուցահանդեսը, հիմնադրվել է 1931թ.-ին:
2006թ. այն հաստատվել է Երևանի քաղաքապետարանի հետ մեկ շենքում, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է:
2007թ. ապրիլի 3-ին բացվել է թանգարանի մշտական «Երևանը հնագույն ժամանակներիվ մինչև մեր օրերը» հայեցակարգով ցուցադրությունը, որտեղ Երևանը ներկայացվում է ոչ միայն որպես աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, այլև որպես քաղաք, որի տարածքում գտնվում են մի քանի հազարամյակների պատմություն ունեցող մարդկային քաղաքակրթության օջախներ:
Այսօր թանգարանում պահպանվում է Երևանի պատմությունը, կենցաղն ու մշակույթը ներկայացնող մոտ 94 000 առարկա: 2008 թվականից մինչ օրս հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է մոտ 18 աշխատություն: Թանգարանն իրականացնում է գիտահետազոտական, կրթական, ժամանցային և այլ ծրագրեր:
«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Վաղվանից Երևանի մետրոյում լուսանկարների ցուցահանդես կգործի
16:32 - 20.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
15/10/24 20:14
Գլխացավա՞նք, թե՞ նորամուծություն Երևանի մետրոյում. քաղաքացիները դժգոհում են QR կոդեր ներդրման համակարգից (տեսանյութ)
25/02/20 12:59
Երկրորդ տարին անընդմեջ Թեհրանում Խոջալուի դեպքերին նվիրված լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվում
21/09/19 10:15
«168 ժամ». «20-րդ դարից 21-րդ դար մտնելու» համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ
16/06/18 12:23
Կրակոցներ Երևանի մետրոյում
07/08/15 15:08
Ազգային երգ ու պար Երևանի մետրոյում
13/11/14 23:30
Վարչապետն այցելել է «Հայացք ապագային-2014» ցուցահանդես
15/05/14 11:01
Խենթություն՝ Երևանի մետրոյում (տեսանյութ)
15/04/14 18:03
Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես կբացվի Ամերիկայի հայկական թանգարանում
14/09/13 11:23
Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Ռուբեն Հայրապետյանին
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
08/04/13 13:08
Գժություն Երևանի մետրոյում
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային