Տասնյակ տարիներ շարունակ Արմեն Էլբակյանը բեմում է: Այս տարիների ընթացքում դերասանը հասցրել է մեծ հռչակ ու սեր վայելել հանդիսատեսի և հեռուստադիտտողների կողմից: Մարմնավորել է տարբեր կերպարներ: ArmStar.am-ը զրուցեց սիրված դերասանի հետ' ճանաչելու նաև նրա «մարդ տեսակը» :
«Այս տասնյակ տարիների ընթացքում տարբեր դերեր եմ խաղացել, տարբեր կերպարներ մարմնավորել: Բոլոր կերպարներն էլ իմ «զավակներն են» և ես մեծ սիրով եմ դրանք կերտել: Երիտասարդ տարիքում խաղացել եմ թե’ Մերկուցիո' Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ում, թե’ Գիժ Մոզի' Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»-ում… : Բոլոր այս կերպարները մեկ խնդիրներ էին լուծում' թե ինչպես և ինչի համար պետք է ապրի մարդը, որն է մարդու ճիշտ ապրելու կերպը: Այս ամենին զուգահեռ կարող եմ առանձնացնել նաև մի կերպար, որը վերջին տարիներին եմ մարմնավորել «Արմեն Էլբակյան» թատրոնում' Հրանտ Մաթևոսյանի «Տերը» վիպակի հիման վրա կերտած Ռոստոմի դերն է: Այս կերպարն ու ես' Արմեն Էլբակյան մարդը, շատ նման հատկություններ ունենք»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց սիրված ու տաղանդաշատ դերասանը:
Շարունակությունը` այստեղ: