True Move H անվանմամբ Թայլանդի հիմնական բջջային օպերատորը անցյալ շաբաթ You Tube-ում 3 րոպե տևողությամբ սոցիալական գովազդ է տեղադրել, որն արդեն հասցրել է 9 մլն դիտումից ավելի հավաքել:
«Հրաշալի», «հուզիչ», «ոգևորիչ»... ահա այս բառերով կարող ես նկարագրել հոլովակը: Տեսանյութի սյուժեն սկսվում է նրանից, որ փոքրիկ տղան շուկայից դեղամիջոցներ է գողանում: Այս իրադարձության հետևանքը արտահայտվում է 30 տարի անց: