YouTube տեսահոսթինգը հայտարարել է նոր գործառույթի մասին, որը թույլ կտա նախապես վերբեռնած տեսանյութերը դիտել առանց ինտերնետին միանալու, գրում է lenta.ru-ն:
Հնարավոր է՝ տեսանյութերն օֆլայն դիտելու հնարավորությունը հասանելի կլինի միայն YouTube-ի բջջային հավելվածների օգտատերերի համար: Օֆլայն-դիտման գործառույթը հասանելի կլինի 2013 թվականի նոյեմբերից:
2012 թվականին Android-ի համար YouTube-ի բջջային հավելվածում արդեն հայտնվել է նման գործառույթ, որը թույլ է տալիս տեսանյութը, որն օգտատերը սկսել է դիտել միացած ինտերնետի պայմաններում, շարունակել դիտել օֆլայն: