Երևի թե շատ քչերին է հայտնի, որ աշխարհում գոյությունի ունի հավի սև տեսակ, սակայն խոսքը պարզապես սև փետուրներ ունեցող հավի մասին չէ, այլ այնպիսի թռչնի, որի մաշկը, միսը, ոսկորներն ամբողջովին սև են։

Ինչպես նշում է Oddity Central-ը, հավի այս տարօրինակ տեսակը կոչվում է Chinese Silkie (Չինական մետաքս, լատինական անվանումը՝ fibromelanosis), որը պահվում է Կենտրոնական Ասիայում։

Դրա փետուրները ևս տարբերվում են սովորական հավի փետուրներից և մետաքսի պես փափուկ են։ Չինաստանում այն համարվում է նրբուտեստ ու գնահատվում իր առողջարար հատկությունների շնորհիվ, ինչի մասին հայտնի է դարձել դեռևս 7-8-րդ դարերում։

Չինուհիները սև հավի միսն օգտագործում են հատկապես ծննդաբերությունից հետո՝ ուժերն արագ վերականգնելու համար։

2011թ. անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ այս հավերի բացառիկ գույնը պայմանավորված է գենետիկ մուտացիայով, որի հետևանքով պիգմենտային բջիջներն արագորեն աճում են։