ՆԱՍԱ-ի Voyager 1 տիեզերանավից նոր ռադիո ազդանշան է ստացվել: Գիտնականներն արձանագրել են շուրջ երկու միլիարդ կիլոմետր հեռավորության վրա գտնվող տիեզերանավից եկող ազդանշանը, որը կապույտ կետի տեսք ունի, հայտնում է Daily Mail-ը:
ՆԱՍԱ-ի գիտնականները ազդանշանը նկատել են Very Long Baseline Array հզոր ռադիո աստղադիտակի միջոցով: Նրանց կարծիքով աստղադիտակն այդ լուսանկարները ֆիքսել է այս տարվա փետրվարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36 տարի առաջ տիեզերք ուղարկված Voyager 1-ը վերջերս հատել է Արեգակնային համակարգի սահմանը՝ հայտնվելով միջաստղային տարածության մեջ: