ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, շահավետ առաջարկ է արել, որը հատկապես կհետաքրքրի ծույլ մարդկանց, ովքեր կարող են ժամերով պառկել անկողնում կամ բազմոցին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ՆԱՍԱ-ն փնտրում է կամավորների, ովքեր ուսումնասիրության շրջանակներում պատրաստ են 70 օր շարունակ անկողնուց վեր չկենալ։ Դրա դիմաց ՆԱՍԱ-ն պատրաստ է ամսական 5.000 դոլար վճարել։
Ուսումնասիրության մասնակիցներն իրավունք ունեն խաղալ համակարգչով, համացանցից օգտվել, գրքեր կարդալ, սակայն այդ ամենն անկողնում։ 70 օրվա անշարժությունից հետո գործակալությունը 14 օր կհատկացնի մասնակիցների օրգանիզմի վերականգնման համար։