Վարդան Պետրոսյանն իր հանդիսատեսին է ներկայացնում նոր ներկայացում ՝ «Ամեն երկուշաբթի»
Ինչո՞վ է պայմանավորված վերնագրի ընտրությունը, ինչու՞ հենց «Երկուշաբթի»:
«Ես այս վերնագիրը շատ եմ փնտրել: Նախ ուզում էի ' այն վախեցնող չլինի ու լինի կանչող: Մյուս կողմից' գովազդելը գնալով դժվարանում է, ամեն ինչ թանկանում է: Ես մտածեցի «Ամեն երկուշաբթին» կմեխվի մարդկանց ուղեղում, և բոլորը կհիշեն, որ Վարդան Պետրոսյանն ամեն երկուշաբթի խաղում է իր նոր ներկայացումը: Սա կհեշտացներ իմ գործը:
Այս վերնագիրն ինձ նաև հուշեց ներկայացման ձևը: Այն շատ մեծ հնարավորություն տվեց ինձ ամեն անգամ նորովի խաղալ: Այս վերնագրի դեպքում ես կարող եմ ազատ լինել' հյուր հրավիրել, խաղալ իմ հին համարներից մեկը… Ասեմ, որ վերնագիրն իրեն արդարացնում է. և' տպվել է մարդկանց ուղեղներում, և' ինձ տալիս է ազատություն իմ խաղի մեջ»:
Ներկայացման ընթացքում դուք ներկայացնում եք նաև հին համարներ, որոնք վաղուց հայտնի են հանդիսատեսին, ո՞ րն է սրա նպատակը:
«Համարներ կան, որոնք դիմանում են ժամանակի քննությանը: Լինում են դեպքեր, երբ խաղում եմ 15 տարվա մի էպիզոդ ու այն արդիական է թվում այսօր: Երբեմն լինում են կերպարներ, որոնք ինձ հանգիստ չեն տալիս և ուզում են նորից բեմ բարձրանալ: Ես դրանից միշտ խուսափել եմ, բայց հեղինակային ներկայացման մեջ սա ընդունված բան է: Ինքս ժամանակ առ ժամանակ նայում եմ իմ ներկայացումներն ու հասկանում, որ որոշ դրվագներ իսկապես դեռ ակտուալ են: Սա է պատճառը, որ ես երբեմն անդրադառնում եմ իմ հին համարներին»:
Շարունակությունը՝ այստեղ: