1. Օգտագործել աստիճաններ վերելակի փոխարեն

Բարձրանալով աստիճաններով, մարդը մեկ րոպեում այրում է 11 կալորիա: Նույնքան կալորիա է ծախսվում վազելիս:

2. Օգնել ստամոքսին

Հաց ուտելուց հետո մեկ բաժակ անանուխի թեյը նպաստում է նյութափոխանակությանն ու կանխում է փորի բքնումը:

3. Չմոռանալ ոտքերի մասին

Որպեսզի ոտնաթաթերը փափուկ ու հարթ լինեն, մի ալարիր խնամել դրանք ոտքերի համար նախատեսված քսուքներով:

4. Մարզվել

Որպեսզի որովայնը հարց լինի, մի մոռացիր հատուկ վարժության մասին. պառկիր հատակին, ծալիր ծնկներդ, ոտնաթաթերը դիր հատակին, ձեռքերը ծալիր գլխի հետևում: Լարելով որովայնի մկանները բարձրացրու և իջեցրու մարմինդ:

5. Ուղղել մազերը

Ուղիղ մազերով աղջիկներն ավելի սլացիկ են երևում:

6. Ընտրել գույնը

Կրիր միագույն հագուստ, կապ չունի թե ինչ գույնի: Դա տեսողականորեն ձգում է կերպարը:

7. Ուտել չորացրած մրգեր

Օրինակ ծիրան, սալոր, թուզ. դրանք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով:

8. Ընտրել շոկոլադ

Հաշվի առ, որ օգտակար է միայն մուգ շոկոլադը. դրանում քիչ շոկոլադ և շատ կակաոյի հատիկներ կան: Այն օգնում է հսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու զերծ է պահում շատ ուտելուց:

9. Սնվել կանոնավոր

Եթե առավոտյան չես նախաճաշել, ճաշի ժամին տնօրենիդ հետ գործնական հանդիպման ես եղել, իսկ ընդմիջմանը արագ-արագ բուտերբրոդ ես կերել, ապա գեղեցիկ մնալու ուժ օրգանիզմումդ չի մնա:

10. Ընկերանալ սպորտի հետ

Հիշիր' կարևոր է որակը, այլ ոչ պարապմունքների քանակը: Անգամ 10 րոպեանոց կարճ մարզումները կօգնեն բարելավել կառուցվածքդ:

 

Հեղինակ՝ Mari Love