Սան Պաուլոյում կայացած համերգի ժամանակ երկրպագուներից մեկը բեմի վրայից գցել է Բեյոնսեին:

Մինչ անվտանգության աշխատակիցները կհասցնեին բեմ բարձրանալ, խենթ երկրպագուն կարողացել է քաշել և բեմի վրայից գցել 32-ամյա երգչուհուն:

Անվտանգության աշխատակիցները բեմ են բարձրացրել երգչուհուն և նա շարունակել է երգել և պարել:

Բեյոնսեն ասել է, որ ամեն ինչ լավ է, այնուհետև հարցրել է երկրպագուի անունը: Պատասխանը լսելով' երգչուհին ասել է. «Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ սիրում»:

Պրոֆեսիոնալ երգչուհին շարունակել է համերգն ու կարողացել է վերահսկել դահլիճում ստեղծված իրավիճակը: