Հայաստանյան հումորային նախագծերի նախկին դերասան եւ սցենարիստ, վանաձորցի Արտյոմ Նահապետյանը հայաստանցի միակ ներկայացուցիչն է, որ հայտնվել է THT հեռուստաընկերության “Camedy battle” նախագծի կիսաեզրափակիչում:
400 մասնակցից 100-ն է անցել կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչում կլինի 12 հոգի: Երբ դիմել է նախագծին մասնակցելու համար, հանրահայտ շատ նախագծերի պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը դիմել է Գարիկ Մարտիրոսյանին եւ ասել, որ Արտյոմը ինտելեկտուալ հումոր է ներկայացնում: “Եթե անգամ նախագծում չհաղթի, հնարավորություն ունի մնալու “Camedy club” - ում որպես սցենարիստ”,-ասել է Սլեպակովը: Հիմա Արտյոմը սցենար է գրում մասնավորապես Պավել Վոլյայի համար:
Վերջերս նա Հայաստանում էր. անձնագրի վավերականացման ժամկետն էր եկել երկարաձգելու: Կարոտում է Հայաստանը, ուզում էր նախագծերը հայրենի երկրում իրականություն դարձնել, բայց ընտանիքը գոյատեւելու խնդիր ուներ: Ընտանիքով՝ կնոջ եւ երեխայի հետ տեղափոխվում է Մոսկվա: “Չգիտեմ, բախտը եթե ժպտա, լավ կլինի. միեւնույն է ամեն դեպքում մի օր Հայաստան ենք վերադառնալու բոլորս”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:
Վաղվանից սկսվելու են նկարահանումները եւ մինչեւ դեկտեմբեր եթեր են հեռարձակվելու THT հեռուսաընկերությամբ: Քվեարկություն չի լինելու, ամեն ինչ կախված է Արտյոմի հմտություններից ու շնորհքից եւ ժյուրիից:
Ի դեպ, ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ հայերի նկատմամբ ավելի խիստ է լինելու: