Հաղորդավար, հումորիստ, գրող Եվգենի Պետրոսյանը ծնվել է 1945թ. սեպտեմբերի 16-ին, Բաքվում:

1961թ. ավարտելով միջնակարգ դպրոցը' տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում:

1962-ից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում:

1960թ. ընդունվել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոն: 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն: 1964թ. Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ:

1970թ. ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի հաղթող է ճանաչվել: Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ Մոսկվայի էստրադային թատրոնում' «Բարի խոսքը կատվին էլ է հաճելի», «Ինչպես եք», «Մենք բոլորս հիմարներ ենք», «Բենեֆիս», «30 տարի բեմում», «Երբ գումարները երգում են ռոմանսներ» և այլն:

1979թ. հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20 դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր' թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն: Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ: Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները:

1994-ից ռուսական առաջին ալիքով եթեր է հեռարձակվում նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում ներկայանում են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ:

1999թ. կայացել է «Ընտանեկան ուրախություններ» նոր ներկայացման պրեմիերան, որը մինչ օրս բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում:

2000-05թթ հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը: Բազմաթիվ գրքերի հեղինակ է' «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» և այլն: 1985թ. արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1991թ' ժողովրդական արտիստի կոչմանը: