Մայիս ամսվա սկզբին Սյուզի Մելիքյանը ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է «Քեզ նման փեսա չկա»։ Այն համացանցում դիտվեց շուրջ 90 000 անգամ: «Նվիրում եմ բոլոր փեսացուներին, որ միշտ սիրված ու գնահատված լինեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին: Երգի հրապարակումից հետո խոսակցություններ տարածվեցին, որ թեման անմիջապես կապ ունի երգչուհու անձնական կյանքի հետ: Այս և այլ հարցերի շուրջ MediaMall.am-ը զրուցեց Սյուզի Մելիքյանի հետ:

- Քո երգացանկում վերջերս հայտվեց երգ՝ «Քեզ նման փեսա չկա» վերնագրով: Ինչու որոշեցիր երգել հենց փեսաներին նվիրված երգ:

- Երգը հավանել եմ, թեման ինքս եմ ընտրել, քանի որ չկար երգ՝ նվիրված փեսաներին, դրա համար որոշեցի այս թեմայով երգել: Ի վերջո, պետք է խուսափել անընդհատ նույն թեմաներով ստեղծագործելուց և հանդես գալ թարմ, նոր, չծեծված թեմաներով: Այս առումով իմ նոր երգը, կարծում եմ, իր խնդիրը լուծում է:

 

- Անձնական մոտիվներ երգի հիմքում դրվա՞ծ են:

Իհարկե, սա այն թեման է, որ բոլորը սկսում են մտածել՝ անձնականի հետ կապ ունի, թե ոչ: Կապ ունի այդ երգը ինձ հետ, թե ոչ՝ գաղտնիք է: Կարևորը երգը սիրվի հանդիսատեսի կողմից, իսկ անձնական մոտիվները ես չեմ սիրում մեկնաբանել:

- Լինելով հայկական շոու բիզնեսում «ամենագլամուրային» կերպարներից մեկը՝ արդյո՞ք կարողանում ես միշտ մնալ այդ կերպարի մեջ:


- Ես երբեք չեմ ձգտել լինել «ամենագլամուռային» և ասեմ, որ այդ բառը չեմ սիրում: Ես միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ: Ոչ ոք չի որուշում՝ ինչ հագնեմ կամ ինչպիսի կեցվածքով քայլեմ: Ես այսպիսին եմ:

 

- Կրթությամբ միջազգայնագետ ես, ինչպե՞ս առաջացավ երգելու և երգարվեստում լինելու գաղափարը, ի՞նչը ազդակ հանդիսացավ որոշում կայացնելու համար, և ով օգնեց Սյուզի Մելիքյանին՝ կատարելու առաջին քայլերը շոու բիզնեսում:


- Մինչև Սլավոնական համալսարանում կրթություն ստանալը՝  սովորել եմ սկսած Երգի պետական թատրոնում, երգել եմ «Դո-ռե-մի» մանկապատանեկան ստուդիայում, սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, նաև տաս տարի վոկալի պարապմունքների եմ գնացել: Ինձ իմ կայացման մեջ օգնել է մայրս՝ հասկանալով, , որ ես ապրում եմ երգով: Ուզում եմ ընդգծեմ, որ շոու բիզնեսում մնում են միայն այն մարդիկ, ում ժողովուրդը սիրում է, ինչքան էլ որևէ մեկը օգնի՝ միևնույն է, եթե ժողովուրդը չընդունեց քեզ, դու չես կարող երգել նրանց համար, ավելին, ժողովրդի սիրուն արժանանալը շատ դժվար է: Ինչ որ մեկի օգնությամբ շոու բիզնեսում փայլելը անցողիկ, ժամանակավոր երևույթ է:

- Ինչ դեր ունի ընտանիքը քո կյանքում և գործունեության մեջ: Ի վերջո քո գործունեության մեջ մեծ է ընտանիքիդ աջակցությունը: 


- Ընտանիքը առաջին շարժիչ ուժն է, ինձ համար ամենամեծ իմաստն է այս կյանքում ապրելու, ընտանիք ասվածը ինձ համար սրբություն է: Որպես նորմալ ընտանիք, իմ հարազատները, իհարկե, միշտ իմ կողքին են և աջակցում են իմ մտահղացումներում:

 

Հարցազրույցը՝ Դավիթ Պոլոյանի