Կինը պետք է ունենա
-բավականաչափ գումար, եթե ցանկանա միայնակ ապրել,
-ինչ-որ գեղեցիկ զգեստ, եթե տնօրինության կամ սիրելիի հետ չնախատեսված ընթրիքի հրավիրվի,
-երիտասարդություն, որի համար չի ափսոսում,
-այնպիսի անցյալ, որի համար չի ամաչում,
-սեքսուալ ներքնազգեստի հավաքածու,
-մի ընկեր, ով իրեն միշտ կծիծաղեցնի, անգամ ամենատխուր պահերին,
-մի ընկեր, ում կողքին կարող է արտասվել,
-սպասք, որը մինչ այդ ոչ ոք չի օգտագործել,
-այնպիսի բաղադրատոմս, որ կհիացնի հյուրերին,
-կայունության զգացում,
-կարողություն առանց գլուխը կորցնելու սիրահարվելու համար:
Կինը պետք է իմանա
-ինչպես դուրս գալ աշխատանքից,
-ինչպես բաժանվել տղամարդուց,
-ինչպես հանգստացնել ընկերոջը' առանց ընկերությանը վնաս տալու,
-երբ ջանք գործադրել և երբ հրաժարվել,
-որ իր մանկությունը կարող է և իդեալական չի եղել, բայց այն անցյալում է,
-որ ինքը չի կարող փոխել իր ծնողներին,
-ինչ է ինքը կարող և չի կարող անել հանուն սիրո,
-ինչպես միայնակ ապրել, անգամ եթե դա դուրդ չի գալիս,
-ում կարող է ինքը վստահել,
-ում չի կարող,
-և ինչու չի կարող,
-ինչ է ինքը կարող անել մեկ օրում, մեկ ամսում և մեկ տարում:
Հեղինակ՝ Mari Love