Առաջին հանդիպմանը մենք սովորաբար փորձում ենք ներկայացնել մեր ամենալավ կողմերը: Տղամարդիկ նույնպես չեն խուսափում այս մեթոդից, եթե չասենք իհարկե, որ երբեմն ավելի շատ են այն կիրառում: Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս հիմք չընդունել սկզբնական տպավորությունները,այլ ուսումնասիրել զուգակցի արժեհամակարգը մի քանի ամիսների ընթացքում: Եվ այսպես, LADYNEWS-ն իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչին չպետք է հավատալ տղամարդու հետ առաջին հանդիպման ժամանակ:

«Ես այնպիսի մարդ եմ, որի համար ամենակարևորը ընտանիքն է և երեխաները: Իմ սիրելին երբեք ոչնչի կարիք չի ունենա»: Մեծ մասամբ այսպես են խոսում այն տղամարդիկ, ովքեր մեծացել են ոչ լիարժեք ընտանիքում: Նրանք ամբողջ կյանքում փորձում են ապացուցել կյանքին, ծնողներին, որ իրենք կընտրեն ավելի ճիշտ ճանապարհ, որ իրենք չեն կրկնի ծնողների սխալները: Բայց, թե ինչքանով է նրա խոսքը հավասար գործին, կտեսնեք միայն նրա հետ ընտանիք կազմելուց հետո:

«Ես բավականաչափ վայելել եմ, ման եմ եկել, և հիմա ժամանակն է կյանքի լուրջ շրջան մտնելու»: Հնարավոր է, որ նա այդ պահին պարզապես չունի ակումբ կամ կինո գնալու համար անհրաժեշտ գումարը, իսկ երբ նրա բիզնեսը կրկին բարգավաճի, նորից կվերադառնա իր նախկին ապրելակերպին…

«Չեմ սիրում հիմար աղջիկների: Թող նա լինի գեղեցկության չափանիշ, բայց եթե նրա մտքում միայն պայուսակներ և կոշիկներ են, ինձ նա հետաքրքիր չէ»: Այս արտահայտության ետևում երևի թե կոտրված սիրտն է: Իրականում յուրաքանչյուր տղամարդ հիանում է խնամված, գեղեցիկ ու ճաշակով հագնված աղջիկներով: Պարզապես Ձեր զուգընկերը, կոնկրետ մարդու նկատի ունենալով, համարում է նրան հիմար և անարժան: