Այս շաբաթ Apple-ը ներկայացրել է 2 նոր սմարթֆոններ՝ iPhone 5S-ը և iPhone 5C-ն: Այս սմարթֆոններից iPhone 5S-ը ունի մատնահետքերը ճանաչելու հնարավորություն, հաղորդում է Вести.ru-ն:
Այս նորույթի մասին արդեն կան որոշ դիտարկումներ: Շատերը մտավախություն ունեն, որ Touch ID-ից ստացված մատնահետքերի տվյալները կարող են փոխանցվել ԱՄՆ հատուկ ծառայություններին: Սակայն Apple-ի ներկայացուցիչները նշել են, որ տվյալները ոչ մի տեղ չեն փոխանցվի, որովհետև պահվում են սարքի կենտրոնական A7 պրոցեսորում:
Այս օգտատերեր կասկած են հայտնել Touch ID-ի լիարժեք աշխատանքի մասին: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նույնիսկ Apple-ի ներկայացուցիչներն են խոստովանել, որ ճանաչումը ոչ միշտ է հաջող անցնում, եթե մատը խոնավ է լինում:
Apple-ում նաև նշում են, որ ցուցիչի հետ խնդիրներ կարող են առաջանալ, եթե օգտատիրոջ մատը վնասված է, չնայած այդ դեպքում Touch ID-ի ոչ ճիշտ աշխատանքի հավանականությունը շատ փոքր է:
Այնուհանդերձ, ամեն դեպքում սարքը հնարավորություն է տալիս օգտագործել նաև թվային գաղտնաբառը: