Ուկրաինայի «Օսկարի» հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին պաշտոնապես հայտարարել է այն ֆիլմը, որը կներկայացվի Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Կնեկայացվի Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» կենսագրական ֆիլմը, հայտնում է Обозреватель-ը։
Ֆետիսովայի և Ավետիքյանի ֆիլմը պատմում է հանճարի և խորհրդային իշխանության հետ ունեցած նրա խնդիրների մասին։ Գլխավոր դերը կատարել է Փարաջանովի ընկերը՝ դերասան և ռեժիսոր, «Կաննի» դափնեկիր Սերժ Ավետիքյանը։