Չիկագոյում (ԱՄՆ) բազմաթիվ տեսարժան վայրեր կան, սակայն դժվար թե որևէ մեկ այլ բան այս քաղաքում կարողանա գրավել այնպես, ինչպես Ուիլիս Թաուեր երկնաքերից տեսարանը, գրում է style.rbc.ru-ն։
Այս աշտարակի 103-րդ հարկում գտնվում է 4 ապակե պատշգամբ, որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 5 մարդ։ Այն կարող է դիմանալ 5 տոննա ծանրությանը։
Պատշգամբները կառուցվել են 2009-ին։ Դրանց հատակը նույնպես ապակուց է, և պետք է ընդհանրապես բարձրությունից չվախենալ՝ 412 մ բարձրության վրա հանգիստ կանգնելու համար։
Համարձակները քիչ չեն. յուրաքանչյուր տարի այցելում է մոտ 1.3 մլն մարդ։ Իսկ պարզ եղանակին այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Միչիգան, Իլինոյս, Վիսկոնսին և Ինդիանա նահանգներ, ինչպես նաև Միչիգան լիճը։