Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի արժեթղթերի գինը ռեկորդային աճ է արձանագրել՝ 1 արժեթղթի դիմաց հասնելով 45.05 դոլարի, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ վերլուծաբանների հաշվարկների՝ արժեթղթերի գինն աճել է 3.3%-ով։

Հիշեցնենք, որ Facebook-ի արժեթղթերի նվազագույն գինն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերին՝ 1 արժեթղթի դիմաց 17.73 դոլար։

Այնուհանդերձ, ճիշտ մարտավարության շնորհիվ ընկերությանը հաջողվել է զգալի առաջխաղացում ունենալ ու նպաստել արժեթղթերի գների բարձրացմանը, գրում է աղբյուրը։