Եվրոպացի աստղագետները ներկայացրել են «Ծիր Կաթին» համաստեղության կենտրոնական հատվածում 10 մլրդ աստղերի կուտակման եռաչափ լուսանկարը. այն իր ձևով նման է հսկայական գետնանուշի, ասվում է Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է РИА Новости-ն:
«Մենք հայտնաբերել ենք, որ Գալակտիկայի կենտրոնական հատվածը կողքից նայելիս նման է «չմաքրված գետնանուշի»: Մեզ առաջին անգամ հաջողվել է այսպիսի հստակ նկարներ ստանալ գալակտիկայից»,- հայտնել են ուսումնասիրության հեղինակները Գերմանիայից:
Գիտնականների երկու խումբ, ուսումնասիրելով VISTA աստղադիտակի միջոցով ստացված լուսանկարները, կարողացել են հստակեցնել ավելի քան 400 աստղերի հետագծեր, որոնք կազմավորել են Գալակտիկայի «գետնանուշ» հիշեցնող պատկերը: