Բրիտանական Սիդմութ քաղաքի բնակիչները պարզապես ապշել են՝ երկնքում «հրեշտակ» տեսնելով։ Հսկայական ամպն այնքան նման է եղել հրեշտակի, որ այդ մասին գրել են թերթերում, գրում է Вести-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։

Տեղաբնակներից մեկի խոսքով՝ ինքն աշխատելիս է եղել իր հայրիկի խորդանոցում, երբ հանկարծակի նկատել է երկնքում հրեշտակի նմանությամբ ամպը։
«Ես անմիջապես վերցրի լուսանկարչական սարքը, բարեբախտաբար, ինձ հաջողվեց մի քանի լուսանկար անել»,- պատմել է բրիտանացին։

Նա միակը չէ, ով այս տարի տեսել է «հրեշտակի»։ Ավելի վաղ Ֆլորիդայի մի բնակիչ հայտնել էր, որ տեսել է հրեշտակի նմանությամբ ամպ (տեսանյութը վերաբերում է այս դեպքին)։