
Աննա Պանին հարազատ քրոջ' Անժելա Փանոսյանի նախաձեռնությամբ մասնակցում է բարեգործական ակցիաների եւ մտերիմներին ու գործընկերներին էլ առաջարկում միանալ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ այս մասին բարձրաձայնում է, որպեսզի իրեն անծանոթ մարդիկ էլ ցանկության դեպքում երեխաներին փոխանցեն գրենական պիտույք կամ հագուստ:
“Քույրս նոր ուսումնական տարվա առթիվ որոշեց գրենական պիտույքներ նվիրել մի քանի դպրոցականի, որոնք դրա կարիքն ունեին: Մեզ միացան նաեւ դերասաններ, երգիչներ, պարզապես մարդիկ, որոնք ցանկություն ունեին իրենց փոքրիկ նվերներով ուրախացնել մարզերի երեխաներին”,-նշել է նա:
Շարունակությունը` այստեղ: