Անգլիայի Բրիսթոլ քաղաքի բնակիչ ինժեներ-շինարար Թոմ Հոմսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ աշտարակ կառուցելով դոմինոյի խաղաքարերից, հայտնում է Lenta.ru-ն:
Բրիտանացին մեկ ամիս նախագծելուց հետո գործընկերոջ հետ 7 ժամում կառուցել է 5,275 մետր բարձրությամբ աշտարակը, որի համար օգտագործվել են դոմինոյի 2688 խաղաքարեր: Վերջնական արդյունքը 20 սմ-ով գերազանցել է նախորդ ռեկորդը:
Բրիտանացի ինժեներները հայտարարել են, որ մտադիր են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը՝ կառուցելով 6 մետր բարձրությամբ աշտարակ: