«Արի պահենք, ընկեր, հին շունչն ու երգը մեր...». այս տողերով է սկսվում “Երեւան”-ը, որը կատարում են Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Դավիթ Ամալյանը եւ Րաֆֆի Ալթունյանը: Վերջինս նաեւ երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է, իսկ գործիքավորմամբ զբաղվել է Ազատ Մխիթարյանը:
Այս օրերին ընթանում են “Երեւան”-ի նկարահանումները: Տեսահոլովակի ռեժիսորի պաշտոնը ստանձնել է Հրաչյա Մեսրոպյանը.“Նախատեսում ենք հանրությանը ներկայացնել Րաֆֆի Ալթունյանին որպես երգիչ-երգահան: Մոտ երեք շաբաթ առաջ քննարկում էինք մեր առաջիկա անելիքները եւ նրա հեղինակած բազում երգերից ընտրեցինք 3-ը, որոնք կներկայացնենք տեսահոլովակով: Առավոտյան էլ Րաֆֆին զանգահարեց եւ ասաց, որ գիշերը նոր երգ է գրել: Առաջին իսկ հնչյունները լսելուց հետո որոշեցի, որ հենց այս երգի հիման վրա էլ կնկարահանենք առաջինը: Սա երեւանցիների զրույց է' կարոտ, հուշեր, մաղթանք...”:
Շարունակությունը` այստեղ: