Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի հոնորարը «Տերմինատոր» ֆիլմի 5-րդ մասի համար կկազմի 20 մլն դոլար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Mirror-ին։
Ֆիլմը պետք է լույս տեսնի 2015թ. հունիսին, իսկ ռեժիսորը կդառնա Ալան Թեյլորը։ Շվարցենեգերը T-800 տերմինատորի դերը խաղացել է ամենաառաջին ֆիլմում, որը լույս է տեսել 1984-ին։ Նա նկարահանվել է նաև մյուս 2 մասերում՝ վերջին անգամ հայտնվելով «Տերմինատոր 3» ֆիլմում։ Այս ֆիլմում մասնակցության համար դերասանը ստացել է իր կարիերայի ընթացքում ամենախոշոր հոնորարը՝ 30 մլն դոլար։
Պարբերականի տվյալներով՝ 5-րդ «Տերմինատորը» կդառնա նոր եռապատումի սկիզբը, որից հետո 66-ամյա Շվարցենեգերը դժվար թե վերադառնա ռոբոտի դերին։