Որպես նախաճաշ' այս խնձորները կարելի է հաճախ պատրաստել: Այն պատրաստվում է շատ հեշտ ու շատ համեղ է: Պետք է ընտրել խնձորի այնպիսի տեսակ, որ հնարավոր լինի եփել:
Անհրաժեշտ մթերքներն են'
2 հատ խնձոր
2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
5 ճաշի գդալ բնական մեղր
1 ճաշի գդալ նուշ
1 ճաշի գդալ պնդուկ
1 թեյի գդալ չամիչ
կիտրոնի հյութ
դարչինի փոշի
նուշի փաթիլներ:
Պատրաստման եղանակը.
Սկզբում պատրաստեք խնձորը, լվացեք, կիսեք, թեյի գդալով հանեք խնձորի միջի պարունակությունը և շաղ տվեք կիտրոնի հյութի մեջ: Լցոնը պատրաստելու համար խառնեք վերը նշված մթերքները, լցրեք խնձորի մեջ, ապա խնձորի մյուս կեսով փակեք և տեղադրեք ջեռոցը' 180 աստիչան ջերմության տակ, թողմելով 20 րոպե: Վերջում վրան քսեք մեղր, ինչպես նաև լցրեք նուշի փաթիլները: Հաճելի համտեսում: