Worldwide Aeros Corp ընկերությունը մեծ չափերի ապրանքներ տեղափոխելու համար նոր միջոց է առաջարկում՝ Zeppelin տեսակի օդանավը, որը կարող է հեղաշրջել բեռնափոխադրման ոլորտը: Ըստ ընկերության հիմնադրի՝ այն իր արդյունավետությամբ գերազանցում է ինքնաթիռներին, որոնք հսկայական թռիչքուղի են պահանջում, և նավերին, որոնք դանդաղ են և աշխատում են միայն ջրային տարածքում, ներկայացնում է Business Insider-ը:

Հիբրիդային օդանավերի արտադրության մեջ մասնագիտացող Worldwide Aeros Corp ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենց մտահղացումը կնպաստի ռազմական առաքելությունների և քաղաքացիական բեռնափոխադրումների հեշտացմանը: Նորաստեղծ օդանավն օգտագործում է 1/3-ով ավելի քիչ վառելիք, քան բեռնափոխադրող ինքնաթիռները և օդանավակայանների կարիք չունի:

Այժմ առաջին օդանավերը պատրաստ են փորձարկմանը: Դրանք թողարկվելու են երկու չափսով՝ 66 տոննա և 250 տոննա տարողունակությամբ: Օդանավի առավելությունն ինքնաթիռի նկատմամբ այն է, որ այն գետնից պոկվում և վայրէջք է կատարում ուղղահայաց դիրքով:

 

Լուսանկարները` այստեղ: