Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հրաժարվել է նկարահանվել Calvin Klein բրենդի գովազդում, քանի որ չափազանց հայտնի է, գրում է Корреспондент-ը։
Այդ մասին Interview ամսագրին պատմել է դիզայներ Քելվին Քլայնը։
«Մենք քննարկում էինք գովազդային արշավը Բեքհեմի ներկայացուցիչների հետ, և նրանք ասացին. «Դուք կարող եք Բեքհեմին նկարահանել համաշխարհային արշավի համար, սակայն ոչ անգլիական, քանի որ նա շատ հայտնի է դրա համար»։ Այդ պատճառով էլ մենք հրավիրեցինք մեկ ուրիշին»,- ասել է Քլայնը։
Արդյունքում բրենդի դեմքն է դարձել Բեքհեմի գործընկեր, այժմ Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Ֆրեդի Յունբերգը, որը համագործակցել է Calvin Klein-ի հետ 2003-2007թթ.։