Դուբայի բնակիչ Ալիի 2008 թվականի Nissan Patrol մակնիշի մեքենան արտաքինից ոչնչով չի առանձնանում գործարանային մեքենայից: Սակայն մեքենայի սրահում արված որոշ փոփոխությունները ստիպում են զարմանալ:
Դուբայի բնակիչը թյունինգի է ենթարկել իր մեքենան՝ ղեկը, ոտնակները, ղեկավարման համակարգը, փոխանցման տուփը և անգամ դիմացի հայելին տեղափոխելով սալոնի հետևամաս: Այժմ նա իր մեքենան վարում է հետին նստատեղից, իսկ ուղևորները երթևեկում են առաջնամասում:
Ալին այս փոփոխությունները բացատրել է այն հանգամանքով, որ ետևի նստատեղերի ուղևորները մշտապես լավ ժամանակ են անցկացնում, իսկ ինքը մեքենայի առջևի նստարանին նստած բաց է թողնում ողջ զվարճանքը: Այժմ նա կարող է և վարել, և մասնակցել զվարճանքին: