Այս վարժությունները նախատեսված են դեմքի մկանները ձգելու և աշխատացնելու համար, կօգնեն պահպանել մաշկի էլաստիկությունը և կկանխեն կնճիռների առաջացումը:
Երկու ամսվա ընթացքում, որն այս վարժությունների առաջնային փուլն է, հարկավոր է մերսումն անցկացնել ամենօրյա պարապմունքների հաճախականությամբ, իսկ, երբ արդյունքն ակնհայտ կլինի, բավարար են շաբաթական երեք անգամվա մարզումները:
Նշենք նաև, որ այս ամենի հետ միաժամանակ, հարկավոր է օգտագործել A, E վիտամիններ պարունակող քսուքներ, ինչպես նաև՝ ուտել համապատասխան վիտամիններ պարունակող մթերքներ: