Լուսանկարում ամերիկացի Թոմաս Բիթին է, ով Միացյալ Նահանգներում երեխա ծննդաբերած առաջին սեռափոխ տղամարդն է.
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվող սեռափոխ տղամարդը, ում ինքնությունը չի հրապարակվում, առաջին եվրոպացին է, ով արհեստական ճանապարհով հղիանալուց հետո երեխա է լույս աշխարհ բերել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդը, ով ի սկզբանե կին է եղել, տղա երեխային ծննդաբերել է տնային պայմաններում՝ հրաժարվելով հիվանդանոցից։ Պատճառն այն է, որ սեռափոխը չի ցանկացել, որպեսզի հիվանդանոցի փաստաթղթերում ինքը որպես նորածնի մայր նշվի։
Տղամարդը սեռափոխվելու համար տարիներ շարունակ հորմոնալ թերապիաներ է անցել՝ հրաժարվելով վիրահատական ճանապարհով վերարտադրողական օրգանները հեռացնելուց։ Փաստորեն, այժմ երեխան պաշտոնապես մայր չունի, միայն հայր, ով նրան ծննդաբերել է։