Chanel նորաձևության տունը ներկայացրել է «Chanel-ի ներսում» շարքի առաջին ֆիլմը, որոնցից յուրաքանչյուրը կներկայացվի այս շաբաթվա ընթացքում (ամեն օր մեկ ֆիլմ), ներկայացնում է buro247.ru-ն։
«Կոկո» անվանումով առաջին տեսանյութում ներկայացված են սև ու սպիտակ կոլաժներ, մի քանի րոպեների ընթացքում հեղինակը պատմում է Գաբրիել Շանելի հաջողության պատմությունը՝ յուրաքանչյուր նախադասություն սկսելով «Once upon a time» արտահայտությամբ։
Ֆիլմում պատմվում է Կոկոյի կյանքի բոլոր փուլերի մասին, նրա մանկությունը, ծնողները, սերը և դժվարին ճանապարհը։