Կարգին Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը պատմել է նոր ֆիլմի մասին, որտեղ նկարահանվում է Հովհաննես Ազոյանի հետ, ինչպես նաև անդրադարձել է իր և Հայկ Մարությանի հետագա համագործակցության թեմային:
- Պատմեք Ձեր հերոսի մասին, դրական թե՞ բացասական կերպար է:
- Ավելի շատ դրական է կերպարս, բայց բացասական գծեր ունի: Ֆիլմի սկզբում ներկայանում եմ բացասական կերպարով, ընթացքում փոփոխություններ են լինում դեպի լավը: Հիմնական դերից բացի, ներկայանում եմ մի քանի այլ կերպարներով, որոնք մեկը մյուսից հետաքրքիր է մարմնավորել:
- Ի՞նչ տպավորություն ունեք Գոռ Կիրակոսյանի և ստեղծագործական թիմի հետ ձեր առաջին համագործակցությունից:
- Միայն լավը կարող եմ ասել. բարձր պրոֆեսիոնալիզմ եմ տեսնում ստեղծագործական խմբում: Շատ լավ են աշխատում տղաները, պրոֆեսիոնալ բառը դիպուկ նկարագրում է նրանց աշխատանքը: Ամեն ինչ բարձր մակարդակով է և նկարահանման հրապարակում որևէ անհարմարավետություն զգալ չես կարող, պարզապես խորասուզվում ես դերի մեջ ու աշխատում:
- Վերջին 15 տարիների ընթացքում այս ֆիլմն այն հազվադեպ նախագծերից է, որտեղ «կարգին Մկոն» առանց «կարգին Հայկոյի» է, կա արդյոք աշխատանքային խանդ ձեր հարաբերություններում:
- Պարզապես հանդիսատեսի համար անսովոր է մեզ առանձին տեսնել, բայց մենք կարող ենք լինել և՛ միասին, և ՛առանձին: Դա նորմալ է, որովհետև գտնում եմ, որ յուրաքանչյուր դերասան պետք է աշխատի տարբեր ռեժիսորների, դերասանների հետ: Եթե դու ուզում ես առաջ գնալ ու հմտանալ քո գործում, բնականաբար պետք է փորձես հնարավորինս շատ տարբերակներ:
- Ի՞նչ նոր նախագծեր են սպասվում առաջիկայում:
- Մոտ ապագայում կսկսենք հեռուստատեսային նոր նախագիծ, որն այժմ մշակման փուլում է: Հաջորդ տարի Հայկոյի հետ նախատեսում ենք աշխատել նոր ֆիլմի շուրջ, բացի դա կլինի նաև ժանրային առումով բոլորովին այլ նախագիծ: