Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ անհայտ մի կնոջ հաջողվել է 71 ադամանդ գողանալ, ինչը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, հայտնում է Euromag-ը։
Ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքով՝ կինը 2 անգամ մոտեցել է այն վաճառասեղանին, որի վրա դրված են եղել թանկարժեք քարերը։ Սկզբում նա դրանք տեղաշարժել է դեպի սեղանի ծայրը, իսկ երբ մոտեցել է 2-րդ անգամ, ադամանդներն անհետացել են։
Ըստ ոստիկանության տվյալների՝ գողը մոտ 35 տարեկան է, այժմ նա հետախուզման մեջ է։