Հնդիկ ուսուցիչն ամեն օր աշխատանքի է գնում գետի միջով: Նրան ոչինչ չի կարող խանգարել հասնել իր աշակերտներին, գրում է Huffington Post-ը' NDTV-ին հղումով:
Մալապպուրամի հանրակրթական դպրոցում 20 տարի դասավանդող Աբդուլ Մալիքն ամեն առավոտ լողալով անցնում է գետը, որի խորությունը հասնում է պարանոցի բարձրությանը:
Ուսուցչի խոսքով՝ դա ամենաարագ տարբերակն է դպրոց հասնելու համար: Ինչպես ինքն է նշել՝ 12 կմ ճանապարհն ավտոբուսն անցնում է 3 ժամում, իսկ գետի միջով գնալիս նա ճիշտ ժամանակին է տեղ հասնում: Ուսուցիչն իր հետ վերցնում է չոր շորեր և տեղ հասնելուն պես զգեստափոխվում: