Յուրաքանչյուր երկրում կան տոնական ավանդույթներ։ Մշակույթների մեծամասնությունում ծննդյան օրը փչում են տորթի մոմերը, սակայն գոյություն ունեն ծննդյան օրվա հետ կապված նաև էկզոտիկ յուրահատկություններ, գրում է segodnya.ua-ն։
1. Վիետնամ, «Շնորհավոր Նոր տարի»
Վիետնամում ծննդյան օրերը նշում են Ամանորին, որը նրանք անվանում են «տետ»։ Վիետնամցիներն իրենց ծնվելու օրը հիշատակման արժանի չեն համարում։ Ըստ ավանդույթի՝ «տետի» օրը նրանք բոլորը միասին իրենց տարիքին ավելացնում են ևս մեկ տարի։
2. Երկար արիշտա Չինաստանում
Չինաստանում ծննդյան օրը պետք է ուտել ափսեով լի երկար մակարոն։ Ավանդույթն այն է, որ պետք է որքան հնարավոր է երկար մակարոն ուտել՝ առանց կծելու։ Որքան երկար է մակարոնը, այնքան երկար կլինի կյանքը։
3. Ավելի համար պայքար Գերմանիայում
Երբ ամուրի գերմանացին դառնում է 30 տարեկան, հին ավանդույթը ստիպում է նրան վերցնել ավելը և մաքրել քաղաքային խորհրդի, հրապարակի կամ այլ վայրի աստիճանները։ Այդ ընթացքում նրա ընկերները նրա վրա փոքր քարեր են նետում։ Փորձությունը տևում է այնքան ժամանակ, մինչև որևէ չամուսնացած կին հոբելյարին համբույր չնվիրի։ Դրանից հետո ամբողջ խումբը գնում է տոնը նշելու։
4. Իռլանդիայում հոբելյարին «գետնովն են տալիս»
Իռլանդիայում գոյություն ունի հին ավանդույթ, երբ հոբելյարին պահում են ոտքերը վերև և հարվածում հատակին։ Նրան հարվածում են իր տարիքի չափով և ևս մեկ անգամ՝ ի նշան երջանկության։
5. Ճամայկայում հոբելյարի վրա «դարերի փոշի» են լցնում
Ի նշան նրա, որ հոբելյարը մեծացել է, նրա ընկերները «փոշի» են լցնում վրան, որի դերն ըստ ավանդույթի կատարում է ալյուրը։ Դա անում են հանկարծակի հարձակվելով կամ տոնակատարության թեժ պահին։
6. Պինյատայի կոտրումը Մեքսիկայում
Մեքսիկայում ծննդյան տոնի կարևոր մաս է համարվում պինյատան՝ կենդանու թղթե կերպար, որի ներսում դնում են կոնֆետներ և տարբեր քաղցրավենիք, երեխայի աչքերը փակում են, փայտ են տալիս ձեռքը, պտտում են, որից հետո նա պետք է կոտրի պինյատան այնպես, որ քաղցրավենիքը թափվի։
7. Կարագե քիթ Կանադայում
Կանադայի այն հատվածում, որը մոտ է Ատլանտյան օվկիանոսին, ծննդյան տոնակատարության ժամանակ «հետևում» են հոբելյարին։ Խնդիրն այն է, որ պետք է նրա քթին որևէ բան քսել (շատ հաճախ կարագ), որպեսզի դժբախտությունները և անհաջողությունները հեռու մնան։