Կեղծ պատուհանը և Երկրի վրա ընկնող երկնաքարը

Կազմակերպությունը հրավիրել է մարդկանց հարցազրույցի աշխատանքի համար: Մինչ այդ աշխատասենյակի պատին ամրացնում են հսկայական մոնիտոր, որի ցույց տված պատկերը ներս մտնողները սովորական պատուհանից բացվող տեսարանից դժվար թե պատկերեն:

Հարցազրույցի ընթացքում մի պահ էկրան-պատուհանից երևում է, թե ինչպես է երկնաքար ընկնում երկրի վրա ու ավերածություններ առաջացնում: Նախապես տեղադրված թաքնված տեսախցիկներն էլ ֆիքսում են հրավիրված «զոհերի» ռեակցիան այդ ամենին:

Անհավանական զվարճալի ու էմոցիոնալ տեսանյութ, իսկ թե ինչ համար էր այդ ամենն արվել իրականում, կիմանաք տեսանյութը դիտելուց հետո:

Հաճելի դիտում :)