Individuum Casting–ի ղեկավար Աշոտ Սարգսյանը մանկությունից շատ հուշեր ունի։ Պատմում է ՝բնավորությամբ շատ հանգիստ էր։ Ցավոք, Աշոտի հուշերը նաև տխուր են. «2 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով այրվածքներ ստացա: Տունը այրվել էր. ինձ և ծնողներիս տեղափոխել էին հիվանդանոց: Երկարատև բուժումներից հետո կարծում եմ ես հասկացա ինչ եմ երազում դառնալ, երբ կմեծանամ: Երազում էի դառնալ բժիշկ»,–հիշում է Աշոտը։ Աշոտի այդ երազանը ևս իրականցել է։ Նա ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում. ատամնաբույժի մասնագիտություն է ստացել: Աշոտը խոստովանում է՝ միակ լուրջ չարությունն այն էր, որ մի օր առավոտյան մանկապարտեզից փախել էր, իսկ բոլորը նրան էին փնտրում։ «Մանկությանս տարիների մասին հիշում եմ հիմնականում այն ժամանակ երբ գերհոգնածություն եմ զգում: Այդ ժամանակ հիշում եմ անհոգ մանկությունս: Չէի ուզի նորից մանուկ լինեի, հիմա ինձ այնտեղ սպասող չկա...»։