Սովորաբար մարդիկ դժգոհում են իրենց արտաքինից և հաճախ դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը՝ մարմնի այս կամ այն մասը փոխելու համար, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ այժմ վիրահատության միջոցով կարելի է փոխել նաև աչքերի գույնը։
Բժիշկ Քենեթ Ռոսենթալի հայտնագործած մեթոդը հնարավորություն է տալիս աչքի ծիածանաթաղանթի փոխպատվաստում իրականացնել, ինչի արդյունքում աչքերի գույն բավական երկար ժամանակով կստանա հաճախորդի ուզած երանգը։
Արհեստական ծիածանաթաղանթն իրենից ներկայացնում է սիլիկոնից պատրաստված բարակ, ոչ թունավոր պրոթեզ, որը շատ ճկուն է։ Վիրահատության ընթացքում այն դրվում է բնական ծիածանաթաղանթի վրա։ Ըստ մասնագետների՝ այս վիրահատությունը կարճ էտևում, ինչպես նաև ապահով է ու անցավ։