Ռուսական bigpicture.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքի միջոցով ներկայացրել է այն 7 քաղաքները, որոնք, ըստ գիտնականների կանխատեսման, մինչ 2100թ. կարող են անհետանալ։

 

1. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, պատճառը՝ երկրաշարժ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները 75% ճշգրտությամբ կանխատեսում են, որ 2086թ. Սան Ֆրանցիսկոսյում տեղի կունենա 7 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով բնակչությունն արագորեն կտեղափոխվի այլ բնակավայր։

goroda01 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

2. Դետրոյթ, ԱՄՆ, պատճառը՝ բնակչության արտահոսք
Դետրոյթի բնակչությունը 1950 թ. ի վեր կրճատվել է 950 հազար մարդով։ Ենթադրվում է, որ այս միտումը կպահպանվի նաև ապագայում, և մինչ դարի վերջը ամերիկյան քաղաքն անճանաչելի կդառնա։

goroda02 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

3. Վենետիկ, Իտալիա, պատճառը՝ հողի մակարդակի իջեցումը
Ջրանցքների քաղաքը սկսել է իջնել անցած հազարամյակի ընթացքում, սակայն վերջին հարյուրամյակում այդ գործընթացն անհամեմատ արագացել է։ Վերջին 100 տարվա ընթացքում Վենետիկն իջել է 24 սմ-ով։

goroda03 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

4. Մեխիկո, Մեքսիկա, պատճառը՝ խմելու ջրի պակասն ու գրունտային հողի իջեցումը
Մեխիկոն խորտակվում է. այն կանգնած է ջրատար շերտի վրա, որը նաև հանդիսանում է խմելու ջրի աղբյուր։ Ըստ հաշվարկների, քաղաքի տարբեր հատվածներն իջել են 9 մ-ով։ Բացի այդ խմելու ջրի պաշարները սպառվում են։

goroda04 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

5. Նեապոլ, Իտալիա, պատճառը՝ հրաբխի ժայթքում
Վեզուվ հրաբուխը, որը վերացրել է Պոմպեյ քաղաքը 79 մ.թ.ա , ժայթքում է մոտավորապես հարյուր տարին մեկ։ Վերջին ժայթքումը եղել է 1944թ.։ Վեզուվին գտնվում է Նեապոլի ծովածոցում, ինչը նշանակում է, որ բնակիչները ստիպված կլինել տեղափոխվել քաղաքից՝ մահից խուսափելու համար։

goroda05 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

6. Տիմբուկտու, Մալի, պատճառը՝ անապատացում
Այս խնդիրը կանգնած է Սահարայի հարավում գտնվող մի շարք երկրների առաջ։ Առավել մեծ վտանգը սպառնում է Մալիում գտնվող Տիմբուկտուին, որը 1000 տարվա պատություն ունի։ Իշխանությունները նախագծեր են իրականցնում քաղաքը կրկին կանաչապատելու համար, սակայն Տիմբուկտուի որոշ մասերն արդեն ծածկված են ավազով։

goroda06 7 городов, которые могут исчезнуть в 2100 году

7. Իվանովո, Ռուսաստան, պատճառը՝ բնակչության արտահոսքը
Խորհրդային միության տարիներին տեքստիլի արտադրության կենտրոն հանդիսացող Իվանովո քաղաքը ներկայում ունի 448 հազար բնակչություն, որը գնալով քչանում է։ Կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, ծնելիությունն անկում է ապրում, իսկ մահացությունը՝ հակառակը՝ աճ։

goroda07 7 городов, которые могут исчезнуть в 2100 году