Արկածային տուրեր կազմակերպող ընկերությունը սուր զգացողությունների սիրահար ճանապարհորդներին առաջարկում է գիշերն անցկացնել Գերմանական Ալպերում՝ 1500 մետր բարձրությունից կախված հատուկ վրանում, ներկայացնում է Daily Mail-ը:
Ճամբարականները կարող են վայելել այս էքստրեմալ գիշերակացի զգացողությունը՝ վճարելով 750 ֆունտ ստերլինգ, որը համարժեք է հայտնի Ritz հյուրանոցի սենյակի գնին, նշում է աղբյուրը:
Վրանը իրենից ներկայացնում է երկու հոգու համար նախատեսված հարթակ՝ բաղկացած ալյումինե շրջանակներից և ծածկված կտավներով: Հարթակը ժայռաքարին ամրացված է ալպինիստական ճոպաններով: