Այժմ գարեջուրը կարելի է ոչ միայն խմել, այլև ուտել։

Երկու իտալական ընկերությունների՝ շոկոլադ արտադրող Napoleone-ի և Alta Quota գարեջրային բրենդի համագործակցության արդյունքում ստեղծվել է աշխարհում առաջին գարեջուրը, որը կարելի է քսել հացին, գրում է adme.ru-ն։

Այդ ստեղծագործության համը նկարագրվում է որպես կրեմային քաղցր։ Ինչպես և ավանդական գարեջուրը, նորույթը ներկայացված է 2 տեսակով՝ բաց գույն, փափուկ համով և ավելի հագեցած, մուգ գույնի։

Alta Quota ընկերության համահիմնադիր Էմանուելա Լաուրենցի խոսքով՝ ուտելի գարեջուր ստեղծելու գաղափարը սկսվել է Pietro Napoleone ընկերության շոկոլադագործի կատակից։
«Եթե կարելի է գարեջուրը խմել, ինչո՞ւ չի կարելի այն ուտել։ Եվ որպես քիմիկոսներ՝ մենք սկսեցինք փորձակումներ անել բաղադրատոմսերի հետ»,- ասել է նա։